Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են նորաօծ քահանաների նշանակումներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, արժանապատիվ Տ. Թեոդիկ քահանա Չեթինգայան իր հոգևոր ծառայությունը կշարունակի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Լուսարարությունում և Ս. Գայանե վանքում, արժանապատիվ Տ. Մատաթիա քահանա Գասպարյանը' Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում: Արժանապատիվ Տ. Օվսե քահանա Հովհաննիսյանը հոգևոր սպասավորության է կոչվել Գուգարաց թեմում, արժանապատիվ Տ. Թադե քահանա Թախմազյանը' Արագածոտնի թեմում: Արժանապատիվ Տ. Մուշե քահանա Ենգիբարյանը և արժանապատիվ Տ. Մանասե քահանա Նադանյանը ծառայության են նշանակվել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմ:

 

Արժանապատիվ Տ. Ներսես քահանա Արշակյանը, ազատվելով Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում ստանձնած պարտականություններից, իր հոգևոր ծառայությունը կշարունակի Վայոց ձորի թեմում: