«Զարմանալի ոչինչ չկա: Մենք Վեհափառ Հայրապետների հայտարարությունները չենք մեկնաբանում, վերլուծում, կարծիք հայտնում: Վեհափառ Հայրապետն իր լիազորությունների, իր իրավասությունների, իր հեղինակության մեջ կատարել է հայտարարություն, որը ներդաշնակվում է այն հանգամանքի հետ, ինչն ինքը զբաղեցնում է: Ոչ մի աններդաշնակ բան չկա, ցանկացած հոգևորական նույնը կաներ, առավելևս Ամենայն Հայոց կաթողիկոսը: Ինչ է, կարծում եք՝ որևիցե հոգևորական կարող է որևիցե կալանավորի համար ասել չթողնեք բանտից դուրս գա՞: Նման բան կարո՞ղ է ասել հոգևորականը»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանը՝ անդրադառնալով Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի հայտարարությանը, ըստ որի՝ նա կարևոր է համարում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը: Հարցին՝ տեսակետներ կան, թե ինչո՞ւ 2008թ. մարտիմեկյան իրադարձությունների 10 զոհերի և 2016թ. հուլիսյան իրադարձություններից հետո «Հաց Բերող» անունով հայտնի Արթուր Սարգսյանի դեպքում Ամենայն Հայոց կաթողիկոսը նույն կերպ չվարվեց, իսկ Ռոբերտ Քոչարյանի դեպքում բարձրաձայնում է, արդյոք խտրականություն չի՞ դրսևորում անձերի միջև, Սրբազանն այսպես մեկնաբանեց. «Այն ժամանակ կորոնավիրուսի համավարակը չկար: Վեհափառ Հայրապետի հայտարարությունը համավարակի կոնտեքստում է: Իսկ ո՞վ ասաց, որ այն ժամանակ Վեհափառը իր անհատական, անձնական զրույցներում նույն բանը չի ասել»,- նշեց Սրբազանը: Նշեն, որ NEWS.am կայքը հրապարակել էր Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի դիրքորոշումը, որում, մասնավորապես, ասված է. «Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, հաղորդ լինելով նախագահի առողջության առնչությամբ բժիշկների մասնագիտական կարծիքներին' կարևոր ենք համարում, որ արդարադատության իրագործման հետ մեկտեղ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում՝ խափանման միջոցի փոփոխություն՝ համավարակի այս շրջանում ապահովագրելու նրան առողջական վիճակի հետագա բարդացումներից»:
Ցանկացած հոգևորական նույնը կաներ, առավելևս Ամենայն Հայոց կաթողիկոսը. Աջապահյան
14:10 - 15.Ապրիլ.2020
Առաջարկում ենք նաև
25/04/24 23:17
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով
21/10/23 12:44
Գարեգին Բ-ն ընդունել է «Հալածյալ քրիստոնյաների օգնության և հունգարական աջակցության ծրագրի» պետքարտուղար Տրիստան Ազբեյին
07/02/23 14:21
Ամենայն Հայոց կաթողիկոսը Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի առնչությամբ իր ցավակցությունն է հայտնել Պոլսո Հայոց պատրիարքին
12/01/23 10:29
Ամենայն հայոց կաթողիկոսը երախտիքի խոսք է հայտնել ՌԴ կողմից պատվո շքանշանի հանձնման ժամանակ
25/11/21 22:20
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Մոսկվա
13/12/20 13:18
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Վազգեն Մանուկյանի հետ
05/05/19 12:54
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ժամանեց Կրետե (լուսանկարներ)
06/10/18 17:12
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախագահել է Շառլ Ազնավուրի հուղարկավորությունը Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ առաջնորդանիստ եկեղեցում
23/07/18 13:32
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնել է Մոսկվա
19/03/18 15:10
Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան