Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հուլիսի 22-ի երեկոյան հայրապետական այցով մեկնեց Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն):


Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, երկօրյա այցի ընթացքում Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ' քննարկելու նրանց հոգածությամբ իրականացվող ծրագրերը: