Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը հունվարի 18-ին եկեղեցական-վարչական հարցերով մեկնել է Սփյուռքի թեմեր:

 

Հայրապետական այցի ընթացքում Նորին Սրբությունը կլինի Շվեյցարիայի և Մեծ Բրիտանիայի հայոց թեմերում, ինչպես նաև Ավստրիայում, հանդիպումներ կունենա Մայր Աթոռ Ս. Էջմիածնի բարերարների հետ: