Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հունվարի 9-ին հայրապետական այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Միացյալ Նահանգներում Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա Մայր Աթոռ Ս. Էջմիածնի բարերարների հետ' քննարկելու Մայր Աթոռի կողմից իրականացվող զանազան ծրագրեր: