Ֆրանսիայում կործանված Germanwings ավիաընկերության Airbus A320 օդանավի երկրորդ օդաչու Անդրեաս Լուբիցը ցանկանում էր պատմության մեջ մտնել, «փոխել համակարգը», այնպես անել, որ իրեն հիշեն: Այդ մասին Bild գերմանական պարբերականին տված հարցազրույցում պատմել է նրա նախկին ընկերուհին:

 

Նրա խոսքով՝ նախկին ընկերը ծրագրել էր անել արդյունավետ ժեստ, որպեսզի «բոլորը նրան հիշեին»:

 

«Դա ինձ համար ոչինչ չէր նշանակում այն ժամանակ, սակայն հիմա նշանակում է»,- ասել է աղջիկը։

 

Նա պատմել է, որ Անդրեասը փակ մարդ էր և կարող էր գաղտնիքներ պահել, նա նաև կարող էր արթնանալ գիշերը՝ բղավոցով. «Մենք ընկնում ենք»։

 

ԶԼՄ-ների տվյալներով՝ վթարից կարճ ժամանակ առաջ օդաչուն հեռացել է ընկերուհուց, սակայն այնուհետև փորձել նրան վերադարձնել՝ նրա համար գնելով Audi ավտոմեքենա:

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լյուբիցը ճգնաժամ է ապրել ձախողված հարաբերությունների պատճառով, ինչի հետևանքով էլ փորձել է ինքնասպան լինել: