Աղետի ենթարկված Airbus-ի օդաչու Անդրեաս Լյուբիցի ընկերուհին ընտանիքի հետ միասին հեռացել է հայրենի քաղաքից՝ վախենալով «աշխարհի ատելությունից»: Այս մասին գրում է The Daily Mail-ը:

 

Տվյալների համաձայն՝ Մոնտաբաուրը լքել են 26-ամյա մաթեմատիկայի ուսուցչուհի Կատրին Գոլդբախը, նրա եղբայրը ու ծնողները:

 

Նշվում է, որ ընտանիքն այնքան վախեցած է, որ մտադիր չէ վերադառնալ:

 

Ինչպես հիշեցնում է թերթը, Գոլդբախը 2013-ին թողել է իր դասախոսական աշխատանքը Մոնտաբաուրում ու Լուբիցի հետ տեղափոխվել Դյուսելդորֆի բնակարաններից մեկը: Այդ ժամանակ նա սկսել էր աշխատել Կրեֆելդե դպրոցում՝ Դյուսելդորֆից ոչ հեռու: