Մարսելի դատախազ Բրիս Ռոբենը հայտարարել է, որ Airbus A320 իքնաթիռի երկրորդ օդաչու Անդրեաս Լյուբիցի գործողությունները որակվել են որպես «ոչ կանխամտածված սպանություն»: Այս մասին գրում է «Provence» թերթը:
«Մենք գրեթե փոխել ենք որակավորումը: Ի վերջո, մենք կանգ ենք առել «ոչ կանխամտածված սպանություն» սահմանման վրա»,- ասել է Ռոբենը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լյուբիցը, ով կասկածվում է ֆրանսիական Ալպերում ինքնաթիռի անկման մեջ, ծանոթ էր տվյալ տեղանքին, քանի որ անցկացրել է այնտեղ արձակուրդը:
Airbus A320 ուղևորատար ինքնաթիռը կործանվել է մարտի 24-ին ֆրանսիական Ալպերում՝ իրականացնելով Բարսելոնա-Դյուսելդորֆ չվերթը: Ինքնաթիռում եղել է 150 մարդ, բոլոր ուղևորները մահացել են: