Ռուսաստանի Գլխավոր դատախազությունը հրաժարվել է դատարան հանձնել Խաչատուրյան քույրերի գործը։
Հիշեցնենք, որ քույրերը մեղադրվում են սեփական հոր սպանության համար։ «Դատախազությունը գտնում են, որ աղջիկների գործողությունները պետք է որակավորվեն որպես անհրաժեշտ պաշտպանություն», - «Ինտերֆաքսին» հայտնել է աղջիկների փաստաբան Ալեքսեյ Լիպցերը՝ հավելելով, որ այս պահանջի կատարմամբ, գործը վերաորակավորվելու է եւ աղջիկների հանդեպ քրեական հետապնդումը դադարեցվելու է։