ՌԴ Գլխավոր դատախազությունը հրաժարվել է հաստատել մեղադրական եզրակացությունը Խաչատուրյան քույրերի քրեական գործով: Հիշեցնենք, որ քույրերը 2018 թվականի հուլիսի 27-ին սպանել էին իրենց հորը, ում մեղադրում էին բազմաթիվ բռնությունների համար, այդ թվում՝ սեռական բնույթի:
«Գլխավոր դատախազությունը որոշել է, որ Խաչատուրյան քույրերի գործով կան խախտումներ: Եզրակացությունը չհաստատվեց և քրեական գործը դատարան չուղարկվեց»,- ասել է փաստաբանը:
Քրիստին, Անգելին և Մարիա Խաչատրյանների նկատմամբ նաև մեղմացրել են խափանման միջոցը։ Այժմ աղջիկները կարող են լքել տունը ցանկացած ժամի՝ թեʹ ցերեկը, թեʹ գիշերը։ Նախկինում նրանց արգելել էին փողոց դուրս գալ երեկոյան ժամը 21-ից մինչև առավոտյան ժամը 7-ը ։