Հոգեբանները որոշել են՝ հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերից Անգելինան ու Կրիստինան հանցանքի պահին հոգեբանական շեղումներ են ունեցել, կրտսեր քույրը՝ Մարիան, աֆֆեկտի վիճակում չէր և ամբողջովին գիտակցում էր իր գործողությունները: Այս մասին պարզ է դարձել փորձագիտական եզրակացությունից:
Մարիա Խաչատուրյանը նախքան դանակով հարված հասցնելը որևէ հոգեկան խնդիր չի ունեցել, աֆֆեկտի վիճակում չի եղել, որևէ այլ հոգեկան խախտում չի ունեցել, ամբողջովին գիտակցել է իր գործողությունները, կառավարել է դրանք, ամբողջությամբ հասկացել է իր գործողությունների վտանգավորության աստիճանը:
Սպանված Միխայիլ Խաչատուրյանի պաշտպան Յուլիա Նիտչենկոն, մեկնաբանելով փորձագետի եզրակացությունները, հայտնել է, որ գոյություն ունի նաև երկրորդ եզրակացություն, որում արված ենթադրությունների մի մասը հակասում է ներկայացված եզրակացությանը: