Մոսկվայի Բուտիրսկի դատարանը երկարաձգել է Խաչատուրյան քույրերից կրտսերի որոշ գործողությունների վերաբերյալ խափանման միջոցը, քանի որ վերջինս սպանության պահին ճանաչվել է անմեղսունակ: Այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել է տուժող կողմի փաստաբան Յուլիա Նիտչենկոն:
Ըստ նրա, քրեական գործով նախնական լսումների ժամանակ դատարանը Մարիային, ինչպես նաև ավագ քույրերին, արգելել է մասնակցել հասարակական միջոցառումներին:
Խաչատուրյան քույրերը մեղադրվում են հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի սպանության մեջ: Հանցագործության պահին'2018 թվականի հուլիսի 27-ին, նրանք 19, 18 և 17 տարեկան էին: 2018-ի հուլիսի 28-ին աղջիկները բերման են ենթարկվել:
Քննության արդյունքներից պարզվել է, որ կրտսեր դուստրը սպանության պահին իր արարքների համար իրեն հաշիվ չի տվել, հետևաբար, ինչպես և սպասվում էր, գործի առանձին քննությունից հետո նա կազատվի քրեական պատասխանատվությունից և կուղարկվի հարկադիր բուժման: Քննությունը պարզեց, որ ավագ քույրերն առողջ են։ Պաշտպանությունը խնդրել է, որ նրանց գործը քննեն ատենակալները: