Գերմանական Germanwings ավիաընկերության А-320 ինքնաթիռի երկրորդ օդաչուի նկատմամբ, որն օդանավն ուղղել Է գետնին, գործ են հարուցել «կանխամտածված սպանություն» մեղադրանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 26-ին հայտնել Է Մարսելի դատախազ Բրիս Ռոբենը:

«Երբ դուք պատասխանատվություն եք կրում 150 մարդու համար, ես չեմ կարծում, որ դա կարելի Է որակել որպես ինքնասպանություն»,-ասել Է Ռոբենը մամուլի ասուլիսում:

 

 

Մարսելի դատախազն ընդգծել Է, որ երկրորդ օդաչուն՝ Անդրեաս Լյուբիցը, միտումնավոր Է կրճատել օդանավի բարձրությունը:

«Նա դա արել Է դեռեւս մեզ անհայտ պատճառով, մենք միայն գիտենք, որ նա Է կործանել ինքնաթիռը»,-ընդգծել Է դատախազը:

 

 

««Սեւ արկղի» ձայնագրությունից լսվում Է, թե ինչպես Է երկրորդ օդաչուն սեղմում մոնիթորինգային համակարգի կոճակները, որպեսզի ինքնաթիռի իջեցում իրականացնի»,-պարզաբանել Է նա:

Դատախազի ասելով՝ ինքնաթիռի ինքնագրիչի ձայնագրությունից լսվում Է, թե ինչպես Է հեռանում առաջին օդաչուն, իսկ երկրորդը խցիկում մենակ Է մնում: Նաեւ լսվում Է «օդաչուի շնչառությունը մինչեւ կործանման պահը. նա դեռ կենդանի Էր»:

 

 

«Նա խուճապի մեջ չի եղել: Դա սովորական շնչառություն Էր, այնպես որ, մենք կարծում ենք՝ նա ողջ Էր: Համենայնդեպս, այդպես Է լսվում ձայնագրությունից»,-ասում Է նա:

 

 

Ռոբենի խոսքով՝ երկրորդ օդաչուն ԳՖՀ-ի 28-ամյա քաղաքացի Է, սակայն նրա Էթնիկ ծագումը եւ կրոնական պատկանելությունը հայտնի չեն: Նաեւ նրան չեն նկատել ահաբեկիչների հետ կապերի մեջ:

«Ոչ մի հիմք չկա հօգուտ այն բանի, որ դա ահաբեկչական գործողություն Է եղել: Այժմ մենք կուսումնասիրենք այդ մարդու շրջապատը»,-ասել Է դատախազը:

 

 

Ռոբենն ասել Է, թե ուղեւորները միայն ամենավերջին պահին են գիտակցել, որ ինքնաթիռն ընկնում Է:

«Ուղեւորների ճիչերը լսվում են միայն ամենավերջին րոպեին»,-պարզաբանել Է նա:

Դատախազը հավելել Է, որ գետնին բախվելիս «մահը վրա Է հասել ակնթարթորեն: Ինքնաթիռը լեռանը բախվել Է ժամում 700 կիլոմետր արագությամբ», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: