Ռուսական կողմն արդեն քրեական գործ է հարուցել հունիս 15-ին Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողի սպանության դեպքի առթիվ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի պետի' անձնակազմի հետ տարվող աշխատանների գծով տեղակալ գնդապետ Ալեքսեյ Պոլյուխովիչը: «Այս պ ահին արդեն ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի՝ սպանութուն, հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Տարվում է նախաքննություն: Կա կասկածյալ, որ նույն զորամասի պայմանագային զինծառայող է: Այլ ինֆորմացիա այս պահին դեռ չկա»,-նշեց պատասխանատուն:
Դիակն այս պահին դեռ «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում է: Իրավապահները սպասում են Երևանից կինոլոգների խմբի ժամանմանը: Նախնական տվյալներով' դիակը տեղափոխվելու է Ռոստով:
Հունիսի 15-ի առավոտյան Շիրակի մարզային քննչական վարչությունում ահազանգ է ստացվել, որ Գյումրիի Մայր Հայաստան հուշարձանի մոտակայքում հայտնաբերվել է երիտասարդի դի: ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում եւս հարուցվել է քրեական գործ՝ ռուս զինծառայող Իվան Նովիկովի սպանության դեպքի առթիվ: