Դյուսելդորֆի քննչական ոստիկանությունը Ֆրանսիական Ալպերում կործանված Airbus A320 ուղևորատար ինքնաթիռի երկրորդ օդաչուի՝ Անդրեաս Լյուբիցի մոտ հոգեկան հիվանդության առկայության լուրջ ապացույցներ է գտել: Այս մասին հաղորդում է Die Welt-ը:

 

 

«27-ամյա տղամարդը եղել է մի քանի նյարդաբանների և հոգեբույժների հսկողության ներքո»,- հայտարարել է ոստիկանության ավագ քննիչը՝ օդաչուի տան խուզարկությունից հետո:

 

 

Քննչական խումբն Անդրեաս Լյուբիցի տանը տարբեր հոգեմետ դեղեր է գտել, որոնք հոգեկան հիվանդությունների բուժման համար են նախատեսված: Ոստիկանությունն ալկոհոլային կամ թմրանյութային կախվածության ապացույցներ չի գտել:

 

 

Քննիչը նաև հայտնել է, որ Լյուբիցը տառապել է «աշխատավայրում սպառման համախտանիշով» և ճնշված վիճակում է եղել:

«Դա ակնհայտ է նրա տանը գտնված տարբեր ձայնագրություններից»,- հայտնել է նա: