Թուրքիայի ոստիկանությունը ռուսական խոցված ռազմական ինքնաթիռի օդաչուի սպանությունը ստանձնած Ալփարլսան Չալիկի մոտ ձերբակալության պահին հրազեն է հայտնաբերել: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում անելով թուրքական «Հուրիեթ» թերթին:
Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են գրոհային Արլփասլան Չալիկին, ով ավելի վաղ ստանձնել էր Սիրիայի տարածքում խոցված ռուսական Սու-24 ինքնաթիռի օդաչու Օլեգ Պեշկովի սպանությունը: Չալիկը վերադարձել է Սիրիայից, որտեղ գրոհայինների կազմում մարտնչում էր Սիրիայի կառավարական ուժերի դեմ: Նա ձերբակալվել է Թուրքիայի արևմուտքում՝ Իզմիրի ռեստորաններից մեկում: Ձերբակալման պատճառը չի նշվում:
Թուրքիան ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռը խոցել է նոյեմբերի վերջին: Ինքնաթիռից կատապուլտի պահին օդաչու Օլեգ Պեշկովի ուղղությամբ կրակոցներ էին արձակվել սիրիական թուրքմենների վերահսկողության տակ գտնվող տարածքից: Ավելի ուշ Պեշկովի սպանությանն առնչություն ունենալու մասին հայտարարել էր Թուրքիայի քաղաքացի Ալփարսլան Չելիկը: