Թուրքական ոստիկանությունը հաստատել է, որ Իզմիրի ռեստորաններից մեկում ձերբակալվել է ռուս օդաչու Օլեգ Պեշկովի ենթադրյալ մարդասպանը:
Ինչպես հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն, կալանքը հաստատել է թուրքական Իզմիրի ոստիկանությունում գործակալության աղբյուրը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի արևմուտքում 14 մարդկանցից բաղկացած խմբի հետ ձերբակալվել է Ալփարսլան Չելիքը, ով իր վրա է վերցրել Պեշկովին գնդակահարելու պատասխանատվությունը: Գործողության ընթացքում ռեստորանում հայտնաբերվել և առգրավվել են Կալաշնիկով հրացան, երկու ատրճանակ և մեծ քանակությամբ զինամթերք: