ՌԴ ՊՆ հայտնում է, որ միջազգային հակաականային կենտրոնի զինծառայողները շարունակում են ինժեներական հետախուզության և տեղանքի ականազերծման աշխատանքները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում:
Ըստ աղբյուրի՝ ՌԴ ՊՆ միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները Ստեփանակերտի հարավում իրականացրել են ինժեներական հետախուզություն և պայթյունավտանգ առարկաների վնասազերծում՝ 1.5 կիլոմետր հատվածում: 1 օրում հայտնաբերվել է 87 պայթյունավտանգ առարկա, որոնք տեղափոխվել են հատուկ սարքավորումներով հագեցած զորավարժարան և ոչնչացվել:
Ընդհանուր առմամբ ԼՂ տարածքում ինժեներական ստորաբաժումներն ականազերծել են 2 հեկտար տարածք և 3 կիլոմետր ճանապարհ, հայտնաբերել ու վնասազերծել են 144 պայթյունավտանգ առարկա:
Նշենք, որ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի միջև կնքվել է եռակողմ պայմանագիր, որի շրջանակում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել: