Իրանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունները վերջին շրջանում ավելի են լարվել: Հայտնի է դարձել, որ Իրանի ԱԳՆ է հրավիրվել Թեհրանում Թուրքիայի դեսպանը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական Haberler.com-ը, դեսպանը հրավիրվել է պարզաբանումներ տալու' կապված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հնչեցված քննատական հայտարարությունների հետ' ուղղված Իրանին: Քանի որ դեսպանը այս պահին չի եղել Իրանում, նրա փոխարեն ԱԳՆ է ներկայացել դեսպանի ժամանակավոր հավատարմատարը:
Իրանի արտգործնախարարության խոսնակ Մերզիյե Աֆհամը նշել է, որ Թուրքիայից պահանջել են պարզաբանություններ մտցնել Էրդողանի խոսքերի հետ կապված: Դիվանագետին ԱԳՆ-ից հայտնել են, որ հնչեցված հայտարարությունները Իրանի հասցեին «անտեղի են եղել»:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Էրդողանը Իրանին մեղադրել էր' ասելով, որ պետությունը ջանքեր է գործադրում տարածաշրջանում իր գերիշխանությունը հաստատելու համար: Թուրքիայի նախագահի այս հայտարարությունը հետագայում լուրջ քննադատության էր ենթարկվել իրանցի տարբեր գործիչների կողմից, ովքեր Էրդողանին կոչ էին արել չեղյալ համարել իր նախատեսած այցը Իրան: