Ինչպես տեղեկացնում է 1Newa.az կայքը' հղում կատարելով թուրքական ԶԼՄ-ներին, Կահիրեում Թուրքիայի դեսպանը հրավիրվել է Եգիպտոսի ԱԳՆ, ուր Եգիպտոսի արաբական հանրապետությունը Անկարային բողոք է հայտնել իր գործերի մեջ միջամտելու և երկրում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ բացասական հռետորիկա դրսևորելու կապակցությամբ: Դեսպան Հուսեյն Աունին ասել են.
«Եգիպտական իշխանությունները ցավում են Թուրքիայից եկող նմանատիպ արձագանքների համար, որոնք կոչ են անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին միջամտել Եգիպտոսի խիստ ներքին գործերի մեջ: Նման պահվածքը ոչ միայն խոսում է Եգիպտոսի քաղաքական դաշտում տեղի ունեցող իրադարձությունները սխալ ընկալելու մասին, այլև միջամտություն է սուվերեն պետության ներքին գործերին»։
Եգիպտոսի ԱԳՆ-ում նշել են նաև, որ Թուրքիան փորձում է բացասաբար տրամադրել Եգիպտոսի հանդեպ այլ պետություններին.
«Կահիրեն ձգտում է լավ հարաբերություններ հաստատել տարբեր բարեկամ երկրների հետ և հույս է հայտնում, որ Թուրքիան կվերանայի իր դիրքորոշումը»։
Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարան եգիպտական բանակի կողմից նախագահ Մուհամմեդ Մուրսիին տապալելուց հետո հանդես եկավ սուր քննադատությամբ: