Մեծ Բրիտանիայում մարտի 30-ին սկսվում է նախընտրական արշավը համընդհանուր ընտրությունների նախաշեմին, որոնք կկայանան մայիսի 7-ին: Այս մասին հայտնում է BBC-ն:

 

Վարչապետի աթոռի հիմնական հավակնորդներն են ներկայիս վարչապետ Դևիդ Քեմերոնն ու ընդդիմադիր լեյբորիստական կուսակցության առաջնորդ Էդ Միլիբենդը:

 

Վերլուծաբաններն ընդգծում են Անկախության կուսակցության աճող ժողովրդականությունը: Կուսակցությունը, որը գլխավորում է Նայջել Ֆարաջը, բարձրացնում է Բրյուսելից Լոնդոնի անկախացման հարցը: