Ամերիկացի սենատոր Մարկո Ռուբիոն պաշտոնապես հայտարարել է 2016-ի ընտրություններում նախագահի պաշտոնի համար պայքարում նախընտրական արշավի մեկնարկի մասին:

 

«Ես հայտարարում եմ նախընտրական արշավի մեկնարկի մասին»,- հայտարարել է Ռուբիոն՝ ելույթ ունենալով հայրենի Ֆլորիդա նահանգում կողմնակիցների առջև:

 

Ավելի վաղ ընտրություններին մասնակցելու քաղաքական գործչի մտադրության մասին հայտնել էին տարբեր ԶԼՄ-ներ:

 

«Ժամանակն է մեր սերնդի համար ուղի բացել դեպի Ամերիկայի նոր դար»,- ասել է նա:

 

Օբամայի քաղաքականությունը նա անվանել է «երեկվա առաջնորդություն»:

 

Ռուբիոն քննադատության է ենթարկել ներկայիս վարչակազմի քաղաքականությունն Իրանի հետ բանակցություններում: Նրա խոսքով' դրա արդյունքում պատանդ է դարձել Իսրայելը: Նա նշել է, որ իրենք այլևս չպետք է բախվեն չինական և ռուսական ագրեսիայի հետ:

 

Ռուբիոն համարվում է ամերիկյան քաղաքականության ծագող արև: