Ղազախական «Տոբոլի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն ակումբի ֆուտբոլիստների հետ հանդիպելու է երկրպագուներին և պատասխանելու է վերջիններիս հարցերին:
Վարդան Մինասյանն իր կարծիքն է հայտնել նմանատիպ միջոցառումների մասին.
«Նման հանդիպումներն, անխոս, պետք են: Մենք աշխատում ենք երկրպագուների համար, իսկ ֆուտբոլիստներն էլ խաղում են նրանց համար: Օգտակար է միմյանց լսելը, իսկ նմանատիպ հանդիպումներին կարելի է դա անել: Երկրպագուները կհայտնեն իրենց կարծիքը: Տարբեր հարցեր եմ սպասում: Երկրպագուներին հետաքրքրող բոլոր հարցերին կպատասխանեմ: Չեմ խուսափում որևէ հարցից: Կփորձենք բավարարել նրանց հետաքրքրությունը»,- Մինասյանի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:
Նշենք, որ երկրպագուների հետ հանդիպումը տեղի կունենա ապրիլի 2-ին: