Ուկրաինան Ռուսաստանի հետ քննարկում է Ղրիմին մատակարվող էլեկտրաէներգիայի գնի բարձրացման հարցը: «Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ, այդ մասին Կիևում հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի և արդյունաբերության նախարար Վլադիմիր Դեմչիշինը:
«Նման հավանականություն կա: Խոսքը գնում է 10-15 տոկոսի մասին: Կան որոշակի պայմանավորվածություններ, սակայն պայմանագիրը ստորագրված չէ...Բարձրացումը պայմանավորված է Ուկրաինայի արտադրական, տրանպորտային և էլեկտրաէներգիայի մատակարարման ծախսերը կոմպենսացնելու մտադրությամբ»,- ասել է նա: