ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները մարտի 31-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում օպերատիվ տվյալներն իրացնելով' քրեակատարողական հիմնարկի ճաշարանի պահարանի հետևից հայտնաբերել են պոլիէթիլենային փաթեթ: Փաթեթում եղել է երեք բջջային հեռախոս և երեք լիցքավորիչ, ինչպես նաև լիցքավորիչների զննությամբ հայտնաբերել և առգրավել են 5 ամբողջա կան և 3 մասնատված, «B 8» գրառմամբ, ընդհանուր առմամբ՝ 2,780 գրամ քաշով դեղահաբեր:

 

Կատարված համապատասխան աշխատանքների արդյունքում պարզվել է նաև, որ վերոնշյալ թմրամիջոցը քրեակատարողական հիմնարկ անցկացնելու փորձ կատարել է կրտսեր խմբի աշխատակիցներից մեկը:

 

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն: