Ուժեղ քամին, որի արագությունը վայրկյանում 31 մետրի է հասել, բարդացրել է տրանսպորտի վիճակը Բրիտանական կղզիներում: Արհավիրքի վրա հասնելու մասին հաղորդել է Բրիտանիայի Օդերևութաբանական ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Թագավորության շատ շրջաններում անվտանգության նկատառումներից ելնելով փակվել են մայրուղիներն ու կամուրջները: Դժվարանցանելի է նաև Լոնդոնին շրջապատող մայրուղիներում:
Ռելսերի վրա ընկած ծառերի պատճառով որոշ ուղղություններով արգելափակված է նաև երկաթուղին: Այլ շրջաններում ուժեղ քամու պատճառով գնացքները ցածր արագությամբ են ընթանում, որն էլ չվացուցակի մեջ լուրջ փոփոխություններ է մտցրել:
Օդերևութաբանների կարծիքով՝ քամոտ և անձրևոտ եղանակն այստեղ կպահպանվի մինչև շաբաթվա վերջը: