Երևանի Լենինգրադյան փողոցում՝ «Խրճիթ» ռեստորանային համալիրի մոտակայքում, ապրիլի 1-ին' ժամը 23.43-ին, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Տոյոտա» մակնիշի 13 ՍԼ 879, «Պեժո» մակնիշի 500 ԼՏ 01, «ԲՄՎ» մակնիշի 88 RP 707 և «Մերսեդես» մակնիշի 09 QQ 008 պետհամարանիշերով ավտոմեքենաները. տուժածներ չկան, հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: