ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում փետրվարի 17-ին' ժամը 07.28-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան և Սեբաստիա փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. մարդատարը բախվել է աղբատար ավտոմեքենային, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Լենինգրադյան փողոցի թիվ 50 շենքի մոտակայքում դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ԶԻԼ» մակնիշի 273 ՍՏ 65 և «Սամանդ» մակնիշի 34 DT 854 պետհամարանիշերով ավտոմեքենաները. հրդեհի նշաններ չի հայտնաբերվել: «Սամանդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Ե.-ը տեղում ստացել է համապատասխան բուժօգնություն և հրաժարվել հոսպիտալացումից:

 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականը: