Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 56 շենքի դիմաց մարտի 17-ին' ժամը 23.20-ին, իրար են բախվել «Պորշ» «Ռենո» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:

 

Վթարից հետո «Պորշ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել նշված հասցեում գործող խանութ-սրահի ապակիներին: Պատահարի հետևանքով «Ռենո»-ի և « Պորշ»-ի վարորդները, «Օպել»-ի և «Ռենո»-ի ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: