ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունվարի 16-ին, ժամը 17.22-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Սարալանջի պողոտայի սկզբնամասում (Սարի Թաղի կողմից) տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, տուժածներ չկան, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ բախվել են «Mitsubishi RVR» մակնիշի 34 UF 645 (վարորդ՝ Հ. Հ.), «Nissan Teana» մակնիշի 40 TT 500 (վարորդ՝ Ա. Բ.) և «Opel Astra G» մակնիշի 47 VP 747 (վարորդ' Ա. Գ.) պետհամարանիշներով ավտոմեքենաները:
Փրկարարները դադարեցրել են «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը և անջատել ավտոմեքենաների մարտկոցները: