«911» ծառայություն նոյեմբերի 10-ին, ժամը 00:37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի թիվ 8 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երկու ավտոմեքենա. Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Խաչատուր Գ., ծնված 1980 թ.) և «Opel» (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) մակնիշի ավտոմեքենաները:
«Opel» մակնիշի վարորդը՝ Խաչատուր Գ.-ն, հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: