Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի մաքսային ծառայությունը կալանք Է դրել պահպանվող հազվագյուտ կենդանիներով բեռի վրա: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Ռուսաստանի բնական պաշարների եւ բնապահպանության նախարարության կայքը:
Դոհա-Մոսկվա չվերթի ուղեւորը՝ Ռուսաստանի քաղաքացին, ցանկացել Է ինքնաթիռի բեռնային հատվածամասով ներկրել շուրջ 100 կենդանի: Դրանց թվում եղել են ընձառյուծի ձագ, վեց լեմուր, երկու կապիկ, երկու կորորդիլոս, 57 օձ եւ այլ կենդանիներ:
Ներկայումս կենդանիներն ի պահ են հանձնվել Կալուժսկոյե խճուղու կենտրոն: Այնտեղ են ուղարկվել «Ռոսպրիռոդնադզորի» տեսուչներ՝ փաստաթղթերն ստուգելու եւ պահպանվող տեսակներին կենդանիների պատկանելությունը նույնականացնելու համար:
Ինչպես նշել Է նախարարությունը, այդ կենդանիների մեծ մասը պահպանվում Է Վայրի կենդանական եւ բուսական աշխարհի՝ անհետացման սպառնալիքի տակ գտնվող տեսակների միջազգային առեւտրի մասին կոնվենցիային համապատասխան: