Պակիստանի Կարաչի նավահանգստի մաքսավորները կալանք են դրել պահպանության տակ գտնվող կրիաների չորացրած մսի՝ աշխարհում խոշորագույն մաքսանենգ խմբաքանակի վրա: Դրա ծավալը կազմել 1900 կիլոգրամ: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Tribune թերթին, որսագողերն սպանել են քաղցրահամ ջրերի 4342 կրիաներ, որո նք գրանցված են Միջազգային Կարմիր գրքում:
«Ես համոզված եմ, որ սա կրիաների մսի ամենամեծ մաքսանենգ խմբաքանակն Է աշխարհում, եւ, ցավոք, դա տեղի Է ունեցել մեր երկրում,- հայտարարել Է Կարաչիի նավահանգստի մաքսակետի պետ Իրֆան Ջավեդը:- Եթե հաշվի առնենք, որ մեկ չորացրած կրիայի արժեքը սեւ շուկայում գերազանցում Է 1,5 հազար դոլարը, ապա չարագործները հույս են ունեցել ամբողջ բեռի համար ստանալու շուրջ 6,5 միլիոն դոլար»:
Չնայած յուրաքանչյուր սպանված կրիայի համար տուգանքի ավելացմանը մինչեւ 500 դոլար, դրանց ներկրումը Պակիստան շարունակվում Է: Շատ հարյուրամյակների ընթացքում Ասիայում ցամաքային եւ ջրային կրիաները գործածվել են սննդի մեջ: Կրիայի ապուրը համարվում Է հազվագույտ նրբախորտիկ եւ մատուցվում Է ամբողջ աշխարհի Էլիտար ռեստորաններում: Մեկ ափսե տարաշխարհիկ ապուրը համադամասերների վրա նստում Է 100 եւ ավելի դոլար, ըստ որում դրա համար կրիայի չորացրած միսի ծախսը կազմում Է մոտավորապես 30 գրամ, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: