ՆԱՏՕ-ի կիբեռ-համագորակցության կենտրոնը, որը գտնվում է Տալլինում, այս շաբաթ կանցկացնի «Locked Shields 2015» վարժանքները՝ 16 պետությունների 400 ներկայացուցիչների մասնակցությամբ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Դրանք կլինեն աշխարհում նման կարգի խոշորագույն վարժանքները, որոնցում կօգտագործվեն իրական տեխնոլոգիաներ, համակարգչային ցանցեր և կիբեռ-հարձակման դիմագրավման մեթոդներ»,- ապրիլի 21-ին «Ինտերֆաքսին» հաղորդել են կենտրոնի մամուլի ծառայությունում:
Վարժանքների սցենարի համաձայն՝ մասնակիցների թիմերը պետք է պաշտպանեն պայմանական պետության համակարգչային ցանցերը և տեղեկատվական համակարգերը: Վերջինիս վրա արտասահմանյան գրոհները կլրացվեն զանգվածային լրատվամիջոցների կողմից ճնշմամբ և իրավական սահմանափակումներով: Նպատակն է՝ իրական պատկերացում տալն այն մասին, թե որքան մեծ ազդեցություն կարող են գործել կիբեռ-միջադեպերը և որքան համալիր պետք է լինեն դրանց լուծման մեթոդները: