Էստոնիայում մայիսի 8-ին մեկնարկել են ՆԱՏՕ-ի «Գարնանային փոթորիկ» ընդգրկուն միջազգային վարժանքները, որոնց կմասնակցեն գրեթե 9 հազար զինծառայողներ: Այդ մասին հայտնել է հանրապետության Պաշտպանության ուժերի գլխավոր շտաբը:
«Էստոնացի զինվորականների հետ միասին 13 երկրների շուրջ 2,3 հազար արտասահմանցի զինծառայողներ կմասնակցեն ՆԱՏՕ-ի «Գարնանային փոթորիկ-2017» ընդգրկուն վարժանքներին: Ընդամենը վարժանքներում, որոնք կանցկացվեն մայիսի 8-ից մինչեւ 26-ը, գործի կդրվեն գրեթե 9 հազար զինվորականներ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Զորավարժությունները տեղի կունենան Էստոնիայի հյուսիսարեւելյան մասում՝ Ռուսաստանի հետ սահմանից ոչ հեռու:
Անցյալ տարի «Գարնանային փոթորիկ» վարժանքներին մասնակցել են ավելի քան 1,5 հազար արտասահմանցի զինվորականներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: