Էստոնիայում այսօր մեկնարկել են հերթական խորհրդարանական ընտրությունները: Այս մասին, «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ինչպես հայտնել է Հանրապետական ընտրական հանձնաժողովը, 13-րդ նստաշրջանի խորհրդարանի պատգամավորների 101 տեղի համար պայքարում է 872 թեկնածու, ինչը 83-ով գերազանցում է 2011թ. ընտրությունների թիվը: Գրանցված 11 քաղաքական կուսակցություններից առաջադրվել են 10-ը:
Փորձագետների գնահատականով, ընտրություններում հիմնական ֆավորիտ են իշխող կոալիցիայի մաս կազմող Բարեփոխումների կուսակցությունը եւ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը: