Ուզբեկստանում մեկնարկել են խորհրդարանի ստորին պալատի ընտրությունները: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
Ընտրողների ցուցակներում ընդգրկված է ավելի քան 20 մլն քաղաքացի: Ընտրությունների ընթացքին հետևելու է մոտ 300 դիտորդ շուրջ 40 երկրից:
Ռուսաստանում կբացվի երկու ընտրատեղամաս՝ Մոսկվայում և Նովոսիբիրսկում: Քվեարկությունը կավարտվի Մոսկվայի ժամանակով 18.00-ին:
Ընտրությունների նախնական արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 22-ին: