Իրաքում ապրիլի 30-ի առավոտյան բացվել են բոլոր ընտրատեղամասերը և սկսվել են խորհրդարանական ընտրությունները: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, մոտ 20 միլիոն քաղաքացիներ երկրի տարբեր շրջաններում քվեարկում են իրենց նախընտրած պատգամավորի օգտին: 9 հազար 39 թեկնածուները պայքարում են 328 տեղերի համար: Պատգամավորական 8 տեղերը կհ ատկացվեն ազգային փոքրամասնություններին, որոնցից 5 տեղ՝ քրիստոնյաներին: Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքին արդեն կատարել է իր ընտրությունը:
2011թ. ամերկյան զորքերի հեռանալուց հետո առաջին անգամ Իրաքում ընթանում են խորհրդարանական ընտրություններ: