Լիբիայում հունիսի 25-ի առավոտյան մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, պատգամավորական 200 տեղի համար պայքարում են 1700 թեկնածուներ: Լիբիայի տարբեր շրջաններում բացվել են 1600 ընտրատեղամասեր: Իշ խանությունները հայտարարել են, որ ընտրությունների անվտանգությունը կապահովեն 13 հազար զինծառայողներ: Ավելի վաղ Լիբիայի կառավարությունը, չնայած երկրում տիրող քաոսային իրավիճակին, բոլոր քաղաքացիներին կոչ էր արել մասնակցել ընտրություններին՝ հանուն բարեկեցիկ ապագայի:

 

Լիբիայի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն 3,4 միլիոն քաղաքացիներ, որոնցից 1,5 միլիոնը գրանցվել է ընտրություններին մասնակցելու համար: Սա բավական ցածր ցուցանիշ է: Նախորդ ընտրութուններին գրանցվել էին 2,7 միլիոն քաղաքացիներ:

 

Խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները հայտնի կլինեն հունիսի 27-ին, իսկ վերջնական արդյունքները կհրապարակվեն հուլիսին:

 

Հատկանշական է, որ խորհրդարանական ընտրություններում 32 տեղ հատկացված է կանանց: