Ճապոնիայում այսօր անցկացվում են խորհրդարանական ընտրություններ: Ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով ժամը 7.00-ին, որոնք փակվելու են ժամը 20.00-ին: Այս մասին հայտնել է The Japan Times-ը:
Ընտրություններում առաջատար է համարվում Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը: Հարցումների համաձայն կուսակցության օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 37-ից մինչև 41%-ը:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն նոյեմբերի 21-ից հայտարարել է խորհրդարանի լուծարման և արտահերթ ընտրությունների անցկացման մասին: