ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը մնում են աշխարհում սովորական սպառազինությունների հիմնական տեսակների խոշորագույն արտահանողները: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 16-ին հաղորդել Է Ստոկհոլմի խաղաղության հիմնախդիրների հետազոտության միջազգային ինստիտուտը (ՍԻՊՌԻ) 2010-ից մինչեւ 2014 թվականը սովորական սպառազինությունների հիմնական տեսակների եւ ռազմական սարքավորումների մատակարարումների վերաբերյալ տվյալների հրապարակման առթիվ:

 

Ինստիտուտի տվյալների պահոցն ընդգրկում Է 1950 թվականից ի վեր ընկած ժամանակաշրջանը, միջազգային ռազմական տրանսֆերների միտումների նկարագրման համար ինստիտուտի փորձագետներն օգտվում են հնգամյա ժամանակամիջոցի միջին ցուցանիշներից:

 

ՍԻՊՌԻ-ի հրապարակած վարկանիշի համաձայն՝ սպառազինության խոշորագույն մատակարարների հնգյակն, ինչպես եւ նախկինում, շարունակում Է գլխավորել ԱՄՆ-ը, որին բաժին Է ընկնում զենքի համընդհանուր արտահանման 31 տոկոսը: ՍԻՊՌԻ-ի վերլուծաբաններն ԱՄՆ-ի գլխավոր սպասարկյալներն են համարում Հարավային Կորեան, Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Ավստրալիան: Ամբողջությամբ վերցված, ԱՄՆ-ի սովորական սպառազինությունների հիմնական տեսակների մատակարարումները 2005 – 2009 եւ 2010 – 14 թվականներն ընկած ժամանակահատվածում աճել են 23 տոկոսով:

 

Խոշորագույն արտահանողների ցուցակում երկրորդ տեղն, ինչպես եւ նախորդ հնգամյա ժամանակամիջոցի տվյալներով, տրված Է Ռուսատանին. սպառազինությունների միջազգային արտահանման բնագավառում նրա բաժինը կազմել Է 27 տոկոս: ՍԻՊՌԻ-ի տվյալներով՝ վերջին հինգ տարում Ռուսաստանի տրանսֆերների գլխավոր ստացողներն են դարձել (Ռուսաստանի արտահանման շուրջ 60 տոկոսը) երեք երկրներ՝ Հնդկաստանը, Չինաստանը, Ալժիրը: Ամբողջությամբ վերցված, նշում են զեկույցի հեղինակները, Ռուսաստանից սովորական սպառազինությունների հիմնական տեսակների արտահանումը 2005 – 2009 եւ 2010 – 2014 թվականներն ընկած ժամանակամիջոցում աճել Է 37 տոկոսով:

 

Առաջին անգամ խոշորագույն արտահանողների եռյակ Է մտել Չինաստանը (համընդհանուր արտահանման 5 տոկոսը). ՍԻՊՌԻ-ի հրապարակած ցուցակում նա զբաղեցրել Է երրորդ տեղը՝ այնտեղից չորրորդ տեղը մղելով Գերմանիային (5 տոկոս), հնգյակը եզրափակում Է Ֆրասիան (5 տոկոս):

 

Այս հինգ երկրների միագումար արտահանական մատակարարումներն այսօրվա դրությամբ կազմում են հաընդհանուր ծավալի գրեթե 74 տոկոսը: Ամբողջությամբ վերցված, սովորական սպառազինությունների հիմնական տեսակների միջազգային մատակարարումները 2010-ից մինչեւ 2014 թվականը նախորդ հնգամյա ժամանակամիջոցի համեմատությամբ աճել են 16 տոկոսով:

 

Դրա հետ մեկտեղ, ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, 2010-ից մինչեւ 2014 թվականն ընկած ժամանակահատվածում Եվրամիության երկրներից արտահանումը նախորդ հինգ տարվա ցուցանիշների համեմատությամբ 16 տոկոսով պակաս Է եղել:

 

Սպառազինությունների խոշորագույն ստացողների հնգյակը գլխավորել Է, ինչպես եւ նախորդ ցուցակում, Հդկաստանը (համաշխարհային ներմուծման բաժնի 15 տոկոսը), նրան հաջորդում են Սաուդյան Արաբիան (5 տոկոս), Չինաստանը (5 տոկոս), Արաբական Միացյալ Էմիրությունները (4 տոկոս) եւ Պակիստանը (4 տոկոս):