Ստոկհոլմի խաղաղության հիմնախնդիրների հետազոտման ինստիտուտը (ՍԽՀՀԻ) նոր զեկույց Է պատրաստել աշխարհում զենքի վաճառքի վերաբերյալ: Փորձագետները 2009 – 2013 թվականներին խոշորագույն մատակարարներ են համարել ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Գերմանիան, Չինաստանը եւ Ֆրանսիան: Սպառազինությունների արտահանման համաշխարհային ծավալում նրանց բաժինը կազմել Է 74 տոկոս: ԱՄՆ-ին եւ Ռուսաստանին բաժին Է ընկնում 56 տոկոսը, տեղեկացնում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Ռուսաստանը պահպանել Է արտահանման բարձր մակարդակը, չնայած «սառը պատերազմի» ավատից հետո իր ռազմարդյունաբերական համալիրում տիրող ճգնաժամին: 2009 – 2013 թվականներին ՌԴ-ն սպառազինություններ Է մատակարարել 52 երկրների: Ամենամեծ ծավալը բաժին Է ընկել 2013 թվականին ինքնաթիռների մատակարարումներին Հնդաստանին»,- հայտարարել Է ինստիտուտի ավագ գիտաշխատող Սայմոն Վեզեմանը:
Զեկույցում առանձնահատուկ ուշադրություն Է դարձվում Պարսից ծոցի երկրների կողմից զենքի գնումների աճին: 2008-ից մինչեւ 2013 թվականն այս ցուցանիշը մեծացել Է 23 տոկոսով: Օրինակ՝ Սաուդյան Արաբիան տվյալ ժամանակամիջոցում բարձրացել Է 18-րդ հորիզոնականն աշխարհում զենքի գլխավոր ներմուծողների ցուցակում: ԱՄՆ-ին Է բաժին ընկնում Պարսից ծոցի երկրներին սպառազինությունների մատակարարումների ընդհանուր ծավալի 45 տոկոսը: Ինչպես նշել Է Ստոկհոլմի ինստիտուտը, Վաշինգտոնը կնքել Է մի շարք խոշոր գործարքներ, որոնք թույլ են տալիս այս մակարդակը պահպանել նաեւ հետագայում: