Եվրոպայում մեկնարկել են «սառը պատերազմի» ավարտից հետո ՆԱՏՕ-ի խոշորագույն օդադեսանտային վարժանքները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Agence France-Presse-ին:
Վարժանքներին, որոնք կշարունակվեն մինչեւ սեպտեմբերի 13-ը, ավելի քան 4,8 հազար զինվոր է մասնակցում Բուլղարիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Հունաստանից, Իտալիայից, Նիդեռլանդներից, Լեհաստանից, Պորտուգալիայից, Իսպանիայից, Մեծ Բրիտանիայից եւ ԱՄՆ-ից:
«Swift Response 15 զորավարժությունները խոշորագույն իրադարձությունն են աշխարհամասում «սառը պատերազմի» ավարտման պահից»,- հայտնել է ԱՄՆ-ի բանակը Գերմանիայի Գրաֆենվյոր քաղաքում:
Հայտարարության մեջ նշվում է, որ զորավարժությունների բարձրակետը կդառնա օգոստոսի 26-ը, երբ դաշինքի ռազմական ինքնաթիռները հազարից ավելի պարաշյուտիստների եւ սարքավորումներ կնետեն գերմանական Հոենֆելսի վարժական բազա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: