Հյուսիսատլանտյան դաշինքը իրականացրել է իր պաշտպանունակության ամրապնդման լայնամասշտաբ ամրապնդման աշխատանքներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային վստահեցրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

 

«Խոսքը գնում է սառը պատերազմի ավարտից հետո կոլեկտիվ պաշտպանության ամենամեծ ամրապնդման մասին»,- ասել է Ստոլտենբերգը: Նա ընդգծել է, որ իր և Օբամայի միջև առկա է լիակատար փոխըմբռնում այն հարցով, որ դաշինքն անվտանգության ոլորտում բախվել է նոր իրավիճակի:

 

ՆԱՏՕ-ի անդամ երկրներն Ուկրաինայի հարցի շուրջ Ռուսաստանի հետ տարաձայնությունների ֆոնին հայտարարել են Եվրոպայում ռազմական գործունեության ընդլայնման, այդ թվում արագ արձագանքման ուժերի ամրապնդման, մայրցամաքում ամերիկյան զորքերի ավելացման, զորավարժությունների ծրագրի կտրուկ ընդլայնման մասին: Իր հերթին, Ռուսաստանը հայտարարել է իր սահմանների մոտ ՆԱՏՕ-ի զորքերի աննախադեպ ընդլայնման մասին: