ՆԱՏՕ-ն նոր սառը պատերազմի չի ձգտում, բայց ՌԴ-ն այժմ իր գործընկերը չԷ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել Է Bild թերթին տված հարցազրույցում:

 

 

«Մենք, անկասկած, չենք ձգտում նոր սառը պատերազմի: Բայց Ռուսաստանը ներկայում գործընկեր չԷ»,- ասել Է նա:

 

 

«Աշխարհը չափազանց բարդ Է, որպեսզի այն բաժանվի բարեկամների ու թշնամիների: Առանց Ռուսաստանի մենք չենք կարողանա կարգավորել աշխարհի խոշոր հակամարտությունները»,- նշել Է Ստոլտենբերգը:

 

 

«Ստեղծվել Է նոր բարդ իրադրություն, որին պետք Է հարմարվենք»,-հավելել Է դաշինքի գլխավոր քարտուղարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: