Մոսկվան եւ Սանկտ Պետերբուրգն չորրորդ եւ յոթերորդ տեղերն են զբաղեցրել TomTom Traffic Index գլոբալ վարկանիշում, որն իրենից հաշվետվություն Է ներկայացնում աշխարհի 146 քաղաքներում խցանումների վիճակի վերաբերյալ. այն ամեն տարի թողարկում Է Հոլանդիայի նավիգացիոն սարքավորումների մատակարար TomTom-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ըստ 2014 թվականի տվյալների, որոնք հրապարակվել են ընթացիկ շաբաթում, Մոսկվան եւ Սանկտ Պետերբուրգը Եվրոպայում գլխավորում են ամենագերբեռնված երթեւեկությամբ քաղաքների վարկանիշը: Եվրոպայի TOP-5 են մտել նաեւ Բուխարեստը (3-րդ տեղ), Վարշավան (4-րդ տեղ) եւ Հռոմը (5-րդ տեղ):
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, TomTom Traffic Index գլոբալ վարկանիշի առաջատարներ են դարձել Ստամբուլը, Մեխիկոն եւ Ռիո դե Ժանեյրոն: