Գյումրիում ռուսական կողմին այլ տարածքներ տրամադրելու մասին այս պահին խոսք չկա: Այս մասին ապրիլի 2-ին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպման ժամանակ հայտնեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ նշելով, որ հանրության քննարկման առարկա՝ Լալայան փողոցի N173/3 հասցեում գտնվող ռուսական եկեղեցու զբաղեցրած և հարակից հողատարածքը, ՀՀ կառավարության որոշմամբ, տրամադրվել է Ռուսաստանի Դաշնությանը՝ հոգևոր կենտրոն կառուցելու նպատակով:

 

 

 

Խոսքն, այսպես կոչված, «Կազաչի պոստ» ռուսական եկեղեցու մասին է« որը պետական սեփականություն է հանդիսանում: «Այդ տարածքի տրամադրման մասին պայմանավորվածություն ավելի վաղուց է եղել: Տարածքը գտնվում էր ՀՀ պաշտպանուիթյան նախարարության հաշվեկշռում և, ՀՀ կառավարության որոշմամբ, տրամադրվել է հոգևոր կենտրոն կառուցելու նպատակով:

 

 

Այլ տարածքներ չեն տրամադրվել, բայց, եթե նույնիսկ ուզեն տարածքներ, մենք կարող ենք տրամադրել՝ իրենց համար բնակարաններ կառուցելու համար: Դա շատ տրամաբանական է, քանի որ գալիս են այստեղ ծառայե լու պայմանագրային ծառայողներ՝ իրենց ընտանիքիների հետ»,- նշեց Սամվել Բալասանյանը՝ տեղեկացնելով, որ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի հետ շարունակում է համակարգված աշխատանքը:

Արմենուհի Մխոյան