Սիրիայի առաջին տիկին Ասմա Ասադը Դամասկոսում այցելել է երկու որբանոց:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Ասմա Ասադը հանդիպել է երեխաների հետ, զրուցել նրանց հետ: Նա մանրամասն ծանոթացել է երեխաների դաստիակարության մեթոդներին, տեղեկացել երեխաների վիճակին մասին:
Ուսուցիչների հետ զրույցի ժամանակ Ասմա Ասադը հաստատել է, որ որբերի մասին հոգ տանելը բարոյական և մարդասիրական պարտականություն է և անհրաժեշտ է, որպեսզի բոլոր երեխաները դառնան հասարակության լիիրավ անդամներ: Նա իր շնորհակալությունն է հայտնել երեխաների խնամքով և ուսուցմամբ զբաղվող աշխատակիցներին՝ ընդգծելով պետական հաստատությունների, քաղաքացիական հասարակության հետ համագործակցության անհրաժեշտությունը որբերին համապատասխան օգնություն ցուցաբերելու համար:
Ասմա Ասադի հովանավորությամբ «Լամսեթ շիֆաա» կազմակերպությունն այցելել է Դամասկոսի որբանոցներ և նվերներ բաժանել երեխաներին: