Սիրիայի առաջին տիկին Ասամա Ասադն այցելել է զոհված զինվորականների երեխաների դպրոց: Այս մասին հայտնում է islam.az-ը:
Նա ծանոթացել է դպրոցի ուսումնական պայմաններին և աշակերտներին մաղթել է մեծ ձեռքբերումներ ուսման մեջ, որպեսզի հետագայում իրենց մասնակցությունն ունենան երկրի զարգացման և բարգավաճման ծրագրերում: Նա նշել է, որ հայրենիքի համար զոհվածներն արժանի են մեծարման և խորը հարգանքի:
Հիշեցնենք, որ «Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական մոնիթորինգային կենտրոնի» վերջին տվյալներով' Սիրիական հակամարտության հետևանքով զոհվել է ավելի քան 125.000 մարդ: