ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ապրիլի 2-ին ընդունել է Կանանց, խաղաղության և անվտանգության հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Մարիետ Շուրմանին: Զրուցակիցները կարևորել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի կիրառման շուրջ Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ 2014-2016թթ. շրջանակներում ընթացող երկխոսության շարունակությունը:

 

Նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման ուղղությամբ իրականացվող գործընթացները, մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը, կարևորել հայ խաղաղապահների մասնակցությունը Աֆղանստանում, Կոսովոյում և Լիբանանում իրականացվող գործողություններում: